Սփյուռքի ձայնը

Ուկրաինահայերը Հայաստան տեղափոխվելու հայտեր են ներկայացնում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստան գալու ցանկություն են հայտնում մեր այն հայրենակիցները, ովքեր դուրս են եկել 2-րդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են։

Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական, Մշակութային կապերի հայկական միության փոխնախագահ, «Արաքս» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Համլետ Հովհաննիսյան․ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է չափազանց ծանր։ Խարկովի մարզի որոշ վայրերում հանգիստ է, իսկ Խարկով քաղաքում շատ բարդ իրադրություն է, անընդհատ ռմբակոծվում են տարբեր շինություններ, այդ թվում՝ բնակելի։ Կա սննդի ու դեղորայքի խնդիր՝ հերթեր են գոյանում, հացը շուտ է վերջանում, շատ դեղերի տեսակներ չկան դեղատներում,սակայն համայնքային ուժերով և անհատների օգնությամբ հնարավոր է լինում հարցին մասնակի լուծում տալ, – ասում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական, Մշակութային կապերի հայկական միության փոխնախագահ, «Արաքս» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։

Ուկրաինայում հումանիտար միջանցքների բացումը հիմնականում արվում է Մարիուպոլ քաղաքի համար, որովհետև Խարկովից հիմնականում ամեն օր նույն ուղղություններով ժողովուրդը դուրս է գալիս ու տեղափոխվում դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։

Հեռացողների մի մասը գնում է Եվրոպա, հայերի մի մասն էլ է տեղափոխվում Եվրոպա, կան նաև Հայաստան եկողներ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյան․ Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ բազմաթիվ հայրենակիցներ ապաստանել են Եվրոպայում, ուկրաինահայերի մի մասը շարունակում է տեղափոխվել Հայաստան: Նրանց Հայաստանում ինտեգրելու և աջակցություն տրամադրելու նպատակով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) միջև սկսվում է նոր գործակցություն, – տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ուկրաինայից Հայաստան տեղափոխված կարիքավոր հայրենակիցները կարող են ակնկալել առողջապահական, բուհերի ուսման վարձավճարի և բնակվարձի մասնակի, ինչպես նաև սոցիալական միանվագ աջակցություն:

Ցուցադրել ավելի
Back to top button