Հաջողության նոտա

Միայն «Մենք»-ով կարելի է հասնել հաջողության․ «Հաջողության նոտա»

Թեև արմատներով Ջերմուկից չէ, բայց իրեն ջերմուկցի է համարում: Երազում էր բժշկի մասնագիտության մասին, բայց որոշեց չխախտել գերդաստանի ավանդույթը և ընտրեց իրավաբանությունը:

Նրա անցած ճանապարհը հետաքրքիր և «խայտաբղետ» է: Որպես իրավաբան տարբեր ընկերություններում աշխատելուց հետո հիմնել ու ղեկավարել է «32 ատամ» ակումբը: Այնուհետև հիմնել է ընտանեկան բիզնես՝ «Գարեջրի ակադեմիա»-ն, որը 10 տարվա ընթացքում ընդլայնվել ու դարձել է մեծ ընտանիք:

Շուտով բացվելու է նաև «Հայաստանի գարեջրի թանգարանը», որը կներկայացնի հայկական գարեջրի պատմությունն ու գաղտնիքները ու կդառնա զբոսաշրջային կենտրոններից մեկը:

Արմեն Ղազարյանի համար կարևոր է «Մենք»-ի գաղափարը։ Վստահեցնում է, որ միայն թիմային աշխատանքի շնորհիվ է հնարավոր մեծ գործեր իրականցնել:

Նրա կայացման, հղկման գործում մեծ դեր է խաղացել պապիկը: Արմենն իր կյաքի տարբեր փուլերում ունեցել է մենթորներ, որոնք կամա, թե ականա հայտնվել են իր կյանքում:

Նրա համար կարևոր է գիտելիք ստանալը, բայց առավել կարևոր է գիտելիք փոխանցելը, համոզված է, որ այդ դեպքում միայն ստացած ու տված գիտելքը կունենա շարունակություն:

Ցուցադրել ավելի
Back to top button