ԿարևորՄիջազգային

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինա

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը չորեքշաբթի ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Այսօր` Կիևում»,- գրել է Միշելը` կցելով լուսանկար:

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրահանձնաժողովը 90 միլիոն եվրո է ներգրավել Ուկրաինային և նրա հարևան երկրներին օգնելու համար, որոնք, ըստ ԵՀ-ի, ստիպված են ընդունել ուկրաինացի փախստականներին։ ԵՄ-ի և ԵՄ առանձին երկրների միջոցով Ուկրաինային տրամադրվում է նաև զենք։ ԵՄ-ն եվրոպական բյուջեից արդեն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական տեխնիկա և սպառազինություն տրամադրելու համար։

Կարդացեք նաև
Close
Back to top button