ԿարևորՀասարակություն

Գործարկվելու են Օրգով, Երասխահուն և Աղձք համայնքների շչակները

Ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Աղձք (Ձորափ) համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Օրգով համայնքում նույնպես անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Back to top button