ԿարևորՀասարակություն

Արայիկ Հարությունյան ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար, Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը՝ ի շահ հայրենիքի զարգացման:

Back to top button