ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 12-ի` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն, 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30-ից 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով.

հ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի – Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ,

հ.2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,հետադարձը՝ նույն ուղեգծով:

Back to top button