ԿարևորԿյանքին ասել այո՛

Պետք է քայլես առաջ, երբեք հետ չնայես․ Հովհաննես Կիրակոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Նկարիչ-դիզայների իր մասնագիտությամբ երբեք չի զբաղվել, փոխարենը՝ ուժն ու տաղանդը լիուլի սպորտում է կիրառել․ գեղասահքից մինչև կիոկուշին կարատե։ Կիոկուշին կարատեի մարզիչ Հովհաննես Կիրակոսյանը պատերազմից հետո մասնավոր ընկերության անվտանգության համակարգում է աշխատում։ Իսկ 44-օրյա պատերազմին նա մասնակցում էր որպես պահեստազորային։ Արցախի Մարտունու շրջան էր մեկնել ՄՈԲ-ով։ Նրա պաշտպանած հատվածն այժմ թշնամու տարածքում է։ Հիշողությունները ծանր են ու ճնշող․ հանձնված տարածքներ, պարտություն, պատերազմի օրերին որդին իր կարոտից ցնցումների մեջ էր ընկնում, մինչ օրս հետքերը զգացնել են տալիս՝ պատերազմից հետո սաստկացած ոտքերի ցավի նման, բայց մեր հերոսն էլ ընտրել է կյանքին այո՛ ասելու ճանապարհը։ «Պետք է քայլես առաջ, երբեք հետ չնայես»,-ասում է Հովհաննեսը։ Ծնվել է 1982 թվականին Երևանում, ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։

Back to top button