ԿարևորՀասարակություն

Քննարկվել է Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը

2022թ-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։

Back to top button