ԿարևորՍպորտ

Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին

Մահացել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին: Այս մասին «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

«Մեծ ցավով պետք է հայտարարենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր Զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք:

Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,-գրել է պորտուգալացին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ու Ջորջինան սպասում են զույգ երեխաների՝ տղա և աղջիկ:

Back to top button