ԿարևորՔաղաքական

Պատերազմի և խաղաղության երկատման վիճակում  Ռուսաստանի դերակատարումը որոշիչ է. Մհեր Շահգելդյան

Հարավային Կովկասում պատերազմի և խաղաղության դիխոտոմիայի` երկատման շրջանակներում Ռուսաստանի դերակատարումը որոշիչ է` ասում է քաղաքագետ,  ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը կարևորում է նաև վերջին ժամանակահատվածում աշխարհի տարբեր ուժային կենտրոնների հետաքրքրությունն Արցախյան հիմնախնդրի լուծման և տարածաշրջանային հիմնահարցերի նկատմամբ, նշում, որ ՀՀ շահերից է բխում Արցախյան հիմնահարցում աշխարհի բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցված աշխատանքի կարողունակությունը, հատկապես, որ այսօր, ըստ Շահգելդյանի, հիմնախնդրի լուծումը կրկին տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, և մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվելու, որպեսզի կարողանանք գոնե այս ժամանակահատվածում կենտրոնացնենք հայանպաստ ուժերը։

«Մոսկվայի դերն ու նշանակությունը տարածաշրջանում, նաև այն փաստը, որ Արցախում այսօր ռուս խաղապահներն են ապահովում ազգաբնակչության ֆիզիկական գոյությունը, ցույց են տալիս Ռուսաստանի Դաշնության կարևորագույն դերն ու նշանակությունը։ Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա կարևորելով` մենք պետք է օգտագործենք դիվանագիտական բոլոր ուղղությունները, Հայաստանին պետք է ռեսուրսների խիստ արդյունավետ օգտագործում»,- ասում է քաղաքագետ Մհեր Շահգելդյանը։ 

Back to top button