ԿարևորՄշակույթ

«Չարլի Չապլին. Մեծ քաղաքի լույսերը» խորագրով համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Ապրիլի 29-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Չարլի Չապլին. Մեծ քաղաքի լույսերը » խորագրով համերգը։ Համերգին ելույթ կունենան Տաթևիկ Մովսեսյանը (վոկալ), Էդուարդ Ներսիսյանը (սաքսոֆոն), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Էդուարդ Պապոյանը (հարվածայիններ), Անուշիկ Կարապետյանը (կոնտրաբաս), իսկ երեկոն կվարի հաղորդավար Վաչե Երիցյանը։

Չապլինն ասում էր, որ ոչինչ այս կյանքում մնայուն չէ։ Բայց արի ուտես՝ իր ստեղծած արվեստն ակտուալ է մինչ օրս, և դարձել է բոլոր ժամանակների համար մնայուն արժեք։ «Մեծ քաղաքի լույսերը» համր լիամետրաժ ֆիլմ է՝ նկարահանված 1931 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թ․։ Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։

Համերգի ընթացքում էկրաններին հանդիսատեսը կդիտի հատվածներ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմից։

Back to top button