ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։

Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Back to top button