ԿարևորՀասարակություն

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

Կյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Հայտնել է լրագրող, հաղորդավար, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նա նշել է, որ Իշխանյանն իր ընկերն էր ու առաջին խմբագիրը:

Վահան Իշխանյանն աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Վահան Իշխանյանը «Ռուսուլմանի նոթեր», «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ), «Անմազ» (պատմվածքների ժողովածու), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն»  և այլ բազմաթիվ գործերի հեղինակ է։

Back to top button