Հայագիտակ

Հոգու գույներով արված նկար՝ մոմաթղթի վրա․ «Հայագիտակ»

Երբ Թադևոս Վրեժ Վարդանյանն ուզում է նկարել, ոչ մի խոչընդոտ չի կարող նրան խանգարել։ Այդպես էր հատկապես բանակային ծառայության օրերին։ Նկարում էր արկերը ծածկող մոմաթղթի վրա։

Թրջում էր, ավազով շփում, լվանում, չորացնում` և ․․․ պատրաստ է թուղթը։ Դե իսկ թեմաներն անթիվ էին։

Մարտական մեքենաներ, ընկերներ, բնություն և ․․․ պատերազմ։ Վերաբերմունքը պատերազմի նկատմամբ Թադևոսն արտահայտում է գույների խաղի, մռայլված բնության և հոգեկան խռովքի միջոցով, իսկ նրա հոգին ամբողջովին ձգտում է Լույսին, որը նրա համար հավատն է առ Աստված։

Հավատն է օգնում Թադևոսին` հաղթահարել իր ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները։

Կարդացեք նաև
Close
Back to top button