ԿարևորՀասարակություն

Հայագետ Յոս Վայտենբերգի հիշատակի արարողություն Լեյդենում

Ապրիլի 18-ին Ալմելոյի հայ առաքելական եկեղոցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ Լեյդենի կաթոլիկ գերազմանատանը տեղի է ունեցել անվանի հայագետ՝ Լեյդենի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Յոս Վայտենբերգի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջացառում, որին ներկա են եղել դեսպան Տիգրան Բալայանը, անվանի գիտնականի ընտանիքի անդամներն ու գործընկերները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Յոս Վայտենբերգի շիրիմին ծաղիկների զետեղման արարողությունից հետո գերեզմանատանը կից եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ընթացքում բանախոսները վերհիշել են հայագիտության մեջ պրոֆեսոր Վայտենբերգի ունեցած ավանդը և նրա թողած գիտական ժանագությունը, պատմեցին անվանի գիտնականի հետ ունեցած շփումների մասին։

Իր խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել հիշատակի միջոցառման նախաձեռնության համար՝ ընդգծելով Յոս Վայտենբերգի անգնահատելի ներդրումը Եվրոպայում և աշխարհում հայագիտության զարգացման գործում։

«Ինձ համար պատիվ է եղել անձամբ ճանաչել պրոֆեսոր Վայտենբերգին։ Մեծ ակնածանքով պետք է փաստել նրա անսահման նվիրումը իր մասնագիտությանը, իր հավատարմությունը գիտությանը, ինչպես նաև հայասիրության անսպառ պաշարը, որը նա տարածում էր իր շրջապատում, ինչն իր արտացոլումն ունեցավ նաև նրա գործուն մասնակցությամբ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հիմնադրման գործում»- նշել է ՀՀ դեսպանը։

Դեսպանն ընդգծել է Յոս Վայտեներգի տասնամյակների նշանակալի ներգրավվածությունը հայ համյանքային կառույցների աշխատանքներում։ Ի նշանավորումն պրոֆեսոր Վայտնեբերգի ունեցած զգալի ավանդի և ներդրման՝ դեսպան Բալայանը գիտնականի այրուն հանձնել է «Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի» հուշամեդալ։

Back to top button