Մշակույթ

Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով։ Ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) հանդես կգան շվեյցարաբնակ հայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Ծրագրում Ֆրանց Շուբերտի Մեսսա թիվ 2, սոլ մաժոր D. 167 և Գաբրիել Ֆորեի Ռեքվիեմ ռե մինոր, երկ 48 ստեղծագործություններն են։

Տեղեկացնենք, որ 2022-ը հոբելյանական է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (հիմնադրման և գործունեության 60-ամյակ), ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար (հիմնադրման և գործունեության 30-ամյակ)։

Back to top button