ԿարևորՔաղաքական

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, որը ներառում է երկու երկրների գործունեության բոլոր կարևոր ոլորտները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի, որը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, ունենում ենք հեռախոսազրույցներ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակութային, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,- ասել է նա։

Փաշինյանն նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում։

Back to top button