ԿարևորՀասարակություն

Դեսպան Նազարյանը հանդիպել է Բուդապեշտի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հայ ուսանողների հետ

Ապրիլի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է Բուդապեշտի Պազման Պիտերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հայ ուսանողներին, ովքեր իրենց կրթական ծրագրի շրջանակում ճանաչողական այցով ժամանել էին Վատիկան։

Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի հարկի ներքո տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Նազարյանը մեծապես գնահատել է նշված համալսարանի ամբիոնի վարիչ դկտ․ Բալի Կովաչի (Bálint Kovács) գործունեությունն ու ջանքերը՝ ուղղված հայ-հունգարական կրթամշակութային և երկու ժողովուրդների միջև միջանձնային կապերի շարունակական ընդլայնմանը։

Հայաստանից, Արցախից և Մերձավոր Արևելքի երկրներից համալսարանում ուսանող մոտ երեք տասնյակ հայ երիտասարդներին ՀՀ դեսպանը ներկայացրել է դարերի խորքից եկող հայ-վատիկանյան առնչությունները և Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների ընթացքը, պատասխանել է Հայաստանում ու Արցախում և նրանց շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցերին։

Back to top button