ԿարևորՀասարակություն

Բացահայտվել է անօրինական թմրաշրջնառության հերթական «շղթան»․ երկու անձ ձերբակալվել է

Ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով տարածքային ստորաբաժանումների գործընկերների հետ, իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալստացած հերթական օպերատիվ տվյալները։

Արդյունքում Քրիստափորի փողոցում կասկածանքով բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ։ Նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի 13 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամից ավելի քաշով, և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով և պատրաստվում էր տեղադրել Երևանի տարբեր վայրերում։ Նա ոստիկաններին ներկայացրել է նաև մոտ 2 գրամ նույն զանգվածով 2 փաթեթ, որոնք արդեն տեղադրել էր Սևանի փողոցում։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Կարճ ժամանակում պարզվել է տղամարդուն թմրամիջոց իրացրած, այսպես ասած՝ «պատվիրատուի» ինքնությունը։ Ապրիլի 13-ին, ժամը 17.15-ին, Սարի թաղում հայտնաբերվել է ու բերման ենթարկվել 26-ամյա մի տղամարդ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված: Համալիր քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները հիմնավորելեն, որ վերջինս «տելեգրամի» միջոցով 39-ամյա տղամարդուն պարբերաբար թմրամիջոց է իրացրել:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

Back to top button