Մասնագիտություն

Արվեստ՝ ինտեգրված բնությունից․ «Մասնագիտություն»

Նրանք ոչ միայն անչափ սիրում են բնությունը, այլ նաև արարում են «կանաչ գեղեցկություն»։ Նրանց ստեղծագործ մտքի, վարպետության և ինքնատիպ գաղափարների շնորհիվ բացօթյա ցանկացած տարածք վերածվում է գեղագիտական տեսարժան վայրի, և, որն ամենակարևորն է, նրանց շնորհիվ հնարավոր է բնությանը մոտ լինել ամենուր։

Լանդշաֆտային դիզայն. մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս գրագետ նախագծելու, կազմակերպելու, կանաչապատելու և դարձնելու մեզ շրջապատող աշխարհն էլ ավելի հարմարավետ ու ներդաշնակ։ Մասնագիտություն, որն անսահման հետաքրքիր է և բազմաշերտ. գեղագիտություն, դիզայն, ճարտարապետություն, շինարարություն, այգեգործություն, բուսաբանություն, շրջակա միջավայրի կայունություն:

Վաղ ժամանակներից ի վեր մարդը փորձել է իր շուրջը փնտրել հարմարավետություն, ուրախություն ու գեղեցկություն։ Ժամանակակից աշխարհում այդ հարցում օգնության են հասնում լանդշաֆտային դիզայներները՝ բնության և դիզայնի մեծ սիրահարները, իսկ ամեն ինչ սկսվում է տարածքի մանրակրկիտ վերլուծությունից ու ինքնատիպ գաղափարից։

Մեծ ժամանակ ու ջանք պահանջող, մշտական թարմացում և նորանոր լուծումներով լի անվերջանալի ստեղծագործական գործընթաց, որը պահանջում է բազում գիտելիքներ, հմտություններ, ստեղծագործական ունակություններ, համբերություն, դիզայներական մտածողություն և յուրատիպ մտահղացումներ։

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Մելիքյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button