ԿարևորՀասարակություն

Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդու բժշկական կենտրոնը սպասարկում է 34 բնակավայր, իսկ շտապօգնության սպասարկման տարածքը հայտնի է բարդ ռելիեֆով, հաճախ նաև անանցանելի ճանպարհներով, առողջապահության նախարարությունը նորագույն սարքավորումներով հագեցած, նոր ամենագնաց ռեանիմոբիլ է հատկացրել բժշկական կենտրոնին:

Ռեանիմոբիլը հնարավորություն է տալիս հիվանդին ավելի արագ հասնել, կարճ ժամկետում իրականացնել նեղ մասնագիտական բուժօգնություն՝ այսպիսով ավելացնելով փրկված կյանքերի թիվը։

Back to top button