ԿարևորՀասարակություն

95 հազար եվրո՝ CNF-ի կողմից

ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող  «Դիլիջան» ազգային պարկը Կովկասի բնության հիմնադրամի կողմից  2022 տարվա առաջին գումարային փոխանցումն է ստացել, որը կազմել է 95 հազար 500 եվրո։

Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի  ֆինանսավորման համար։

Մինչ այս առաջին գումարային օժանդակությունները  հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/ և   «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։ 

Back to top button