Խոշորացույց

Խավարի ու ցրտի համախտանիշը. «Խոշորացույց»

Խավարի ու ցրտի տարիներ. 90-ական թվականներին պատերազմի տարիները մենք այսպես ենք հիշում։ Ցուրտն ու էլեկտրականության հովհարային անջատումների այդ շրջանում, ցավոք սրտի, երկրորդ պլան էին մղվում Շուշիի ազատագրման, պատերազմի հաղթանակի լուրերը։ Ցավոք սրտի, այդ շրջանը մոտ 30 տարի մենք հիշում էինք ոչ թե հաղթանակներով, այլ խավարով ու ցրտով։ Էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ այս ոլորտում լրջագույն վերափոխումների անհրաժեշտություն կա։

Շուրջ երեք տասնամյակ հետո փորձում ենք պարզել, թե ինչպիսի էներգետիկ համակարգ ունենք այսօր եւ արդյո՞ք ձերբազատվել ենք, այսպես ասեմ, հովհարային անջատումների սպառնալիքից։ Ինչպիսի է Հայաստանի էլեկտրաէներգիայի համակարգն ու շուկան, էներգետիկ ներկա համակարգը որքանով է համապատասխանում ժամանակակից պահանջներին։

«Ռադիոլուրի» մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանի հաղորդումը` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը վստահեցնում է` ունենք կայուն եւ հուսալի էներգետիկ համակարգ, Հայաստանն ինքնաբավ է էլեկտրաէներգիայով եւ հովհարային անջատումներ ու ճգնաժամ մեզ չի սպառնում։

Այս թեմայի քննարկման առիթ դարձավ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես մասնավորեցվեցին Հայաստանի բաշխիչ ցանցերը
  • Արդյո՞ք կայուն սակագնային քաղաքականությունից հրաժարվելը արդարացված է այս փուլում կամ մեր նման երկրի համար,
  • 2036 թվականից հետո, եթե նոր ատոմակայանը շահագործման չհանձնվի, համակարգում ի՞նչ խնդիրներ կարող են լինել
  • Արեւից, քամուց, ջրից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրության վրա էապես ազդում են բնական երեւույթները։ Անկայուն մեր տարածաշրջանում անկայուն էներգետիկ աղբյուրների վրա հույսը դնելը որքանո՞վ է արդարացված։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի հետ խոսում ենք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի, էներգետիկ ներկա համակարգի ու դրա ապագայի մասին։

Back to top button