Հայկական հարց

Գաղթականների խնդիրները լուծելու համար ահռելի միջոցներ էին պահանջվում․ «Հայկական հարց»

Ցեղասպանությունից փրկվածներից շատերը հիմնականում Բերկրիի վրայով անցնում էին Արաքսը և հայտնվում էին Արևելյան Հայաստանում։ Նրանց խնդիրները լուծելու հոգսն առավելապես իր վրա էր վերցրել Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը։

Եկեղեցու շուրջ էին համախմբվել տարբեր բարեսիրական կազմակերպություններ։ Նյութական դժվարությունների ու սեփական պետության բացակայության պայմաններում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում այս գործում։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը: «Հայ տարագիրների հանգրվանները»՝ մաս 3-րդ:

Back to top button