ԿարևորՀասարակություն

Քովիդը նահանջո՞ւմ է․ մասնագետները հորդորում են ժամանակից շուտ չուրախանալ

Թվում է՝ քովիդյան լարված վիճակագրությունն արդեն անցյալում է․ թեստավորումների վերջին շրջանի արդյունքները  դրական դինամիկա են արձանագրում։ Մասնագետները,  սակայն, չեն շտապում խոսել  վարակի նահանջի մասին՝ չբացառելով նոր անակնկալները ։  Քովիդն անընդհատ նոր շտամներով է ներկայանում , և դժվար է գնահատել, թե որքան վտանգավոր կլինի հաջորդ ենթաշտամը։ Մասնագետները  համոզված են մեկ հարցում՝ որքան մեծ լինի պատվաստումների ցուցանիշը,  այնքան ավելի ապահովված կլինենք մահաբեր հետեւանքներից։

Քովիդ պատկերը դրական նշաններ է դրսեւորում․ վարակվածության , մահացության ցածր ցուցահիշեր, ինչը  շատերին ստիպում է մտածել  վարակը  հաղթահարելու մասին ։ Մասնագետները, սակայն, չեն շտապում ուրախանալ։ Վաղը պատկերը կարող է փոխվել՝ ասում  է ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ քովիդի ալիքայնությունը որեւէ բանով պայմանավորված չէ։  Դժվար է ասել,  թե մուտացված տարբերակը որքան վտանգավոր  կլինի։ Զրուցակիցս, 2.5 տարվա փորձառություն ամփոփելով, համոզված է մեկ հարցում՝ պատվաստումներն ապահովագրում են մահացության բարձր ցուցանիշներից․

«Եթե մեր բնակչության պատվաստման ծածկույթը լիներ բավարար, այսինքն՝  70 տոկոս եւ ավելի, մենք հաստատ կարղ էինք ասել, որ էլ չենք ունենա բարձր թվեր վարակելիության, ծանր հիվանդների, մահացության, բայց մենք գիտենք, որ էդ թվերը չկան։ Մինչդեռ բոլորս գիտենք, որ ունենաք 38-40 տոկոս պատվաստվածություն։ Իսկ այն երկրներում, որտեղ պատվաստումների թիվը բարձր է, մահացությունը քիչ է։ Ու կարծես քովիդը մտել է սուր ռեսպիրատոր հիվանդությունների ցանկ, գրիպոզ վիճակի ձեւով է ընթանում եւ սահմանափակումները հանվել են»։

Հայաստանում պատվաստման ցուցանիշները շատ բարձր չեն, ուստի հստակ հնարավոր չէ պնդել, որ ապահովագրված ենք նոր բռնկումներից  ու ծանր վիճակներից՝ ասում են մասնագետները։

Ի դեպ, վարակվելուց ապահովագրում է նաեւ բնական իմունիտետը։ Եթե մարդն արդեն վարակվել  ու բուժվել  է քովիդից,  կարող է վստահ լինել, որ վարակվելու դեպքում ավելի թեթեւ կտանի վարակը՝  ասում է Դավիթ Պետրոսյնանը։ Համաճարակաբան Արման Բադալյանն էլ հիբրիդային իմունիտետի մասին է խոսում։  Մարդը կարող է վարակված լինել քովիդով ու նաեւ պատվաստվել, այսինքն՝ ունենալով բնական իմունիտետ՝ նաեւ պատվաստվել։ Կամ կարող է պատվաստված լինել ու վարակվել վիրուսով․ Համաճարակաբանն ավելի ընդունելի է համարում այս տարբերակը, քան ընդհանրապես պատվաստված չլինելը։

Իսկ հետքովիդային բարդությունները քննարկվում ու վերլուծվում են ամբողջ աշխարհում։ Վարակը բարդություններ է առաջացնում՝ ասում են զրուցակիցներս, հորդորում հետեւողական լինել․

«Մենք այսօր ունենք շատ տվյալներ երկարատեւ քովիդի վնասակարության մասին։ Այս մասին անընդհատ բացահայտումներ են լինում։ Հասկանում ենք, որ բավական լուրջ ու վնասակար հիվանդություն է, անգամ նրանց համար,  ովքեր լավացել են։ Լինում են դիաբետի առաջացման հետեւանքներ,  նյարդաբանական համակարգի վրա ազդեցություն, սիրտ–անոթային  հիվանդությունների դեպքում  նաեւ մահացությունն է շատանում»։

 Առանձին թեմա է քովիդի բուժման մեթոդներից  առաջացած բարդությունների հարցը։  Քովիդի տարածման սկզբնական փուլում մարդիկ բուժվում էին հորմոնային դեղամիջոցների, օրինակ դեքսամետազոնի միջոցով, հետո՝ հակաբիոտիկների կիրառմամբ։ Այս մեթոդները եւս լուրջ բարդություններ են առաջացնում՝ ասում է համաճարակաբանը։ Այսօր արդեն 2,5 տարի անց կա մշակած ծրագիր, թե ինչպես բուժել քովիդը, ասում է Տիգրան Պետրոսյանը․  

«Իհարկե, այսօր մենք կարող ենք ասել, որ 2 տարվա ընթացքում առողջապահական համակարգը ավելի պատրաստ է դարձել հիվանդներին ընդունելու հարցում, արդեն գոյություն ունեն այդ ուղեցույցները, պրոտոկոլ կոչվածները, թե ինչ պետք է միանգամից անել։ Հստակ է, թե ինչ ախտանիշներ կան, որոնք, օրինակ, հուշում են, որ այս հիվանդի վիճակը կարող է ծանրանալ ։ Էս ամենը արդեն լավ մշակված է»։ 

Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը կարևորում է պատվաստվածների խթանիչ չափաբաժին ստանալու հարցը, թեեւ անձամբ նախընտրել է մեկ տարի անց կրկին պատվաստվելու ճանապարհը։ 

Back to top button