ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Գլենդեյլի և ՀՀ-ում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման ծրագրերը

Ապրիլի 15-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը և խորհրդական Վարազդատ Պահլավունին հանդիպել են Գլենդեյլի նորանշանակ քաղաքապետ Արդի Քասախյանի հետ։

Դեսպանորդ Նելլի Սարոյանը, շնորհավորելով Արդի Քասախյանին Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրան մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք։ Քննարկվել են Գլենդեյլ քաղաքի և Հայաստանում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։

Back to top button