ԿարևորՀասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Ապրիլի 14-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Տաթև-Կապան և Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 64 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Back to top button