ԿարևորՄիջազգային

ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարացվել է

ՌԴ տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոսավիացիան երկարացրել է Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը։

Ըստ տվյալների՝ 11 օդանավակայաններ մինչև ապրիլի 25-ի ժ․ 03։45-ը (Մոսկվայի ժամանակով) փակ կլինեն։ Այս ցանկում դարձյալ ներառված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։

ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգային օդանավակայանները, աշխատում են կանոնավոր կերպով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը շեշտում է, որ ռուսական մյուս օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են բնականոն ռեժիմով։

Back to top button