ԿարևորՀասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 15-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա,

Արագածոտնի մարզի Կարբի-Մուղնի ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 400 քմ, Սիս գյուղում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 5000 քմ,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Թումանյան քաղաքում՝ 1.5 հա, Սպիտակ քաղաքում՝ 6000 քմ,

Կոտայքի մարզի
 Հրազդան քաղաքում՝ 2 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 400 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 400 քմ, Կարմրաքար գյուղում՝ 200 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 5000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.6 հա։

Back to top button