ԿարևորՄիջազգային

Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիան երկուշաբթի վաղ առավոտյան Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիա է սկսել։

Թուրքական ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը Իրաքի հյուսիսում հարվածել են քուրդ զինյալների թիրախներին, ճամբարներին, թունելներին, ապաստարաններին և զինամթերքի պահեստներին։

«Մինչ այժմ մեր գործողությունը հաջողությամբ շարունակվում է, ինչպես նախատեսված էր։ Առաջին փուլում հայտնաբերված թիրախները գրավվել են»,- Անադոլու գործակալությանն ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Գործողության արդյունքում զոհերի մասին տեղեկություն պաշտոնյան չի հայտնել։

Ռազմական գործողությունը Իրաքում և Սիրիայում Թուրքիայի երկարատև արշավի մի մասն է Քրդստանի աշխատավորական կուսակցության և սիրիական քրդական զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբավորումներ:

Back to top button