ԿարևորՀասարակություն

Երևանում ապամոնտաժված ապօրինի էլեկտրամոբիլային լցակայանները կտեղադրվեն այլ վայրերում

«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:

Back to top button