ԿարևորՀասարակություն

Բնակարանամուտ՝ Գորիս համայնքի սահմանամերձ Որոտան բնակավայրում

Երբ ամուր են տան պատերը, ամուր է նաև հայրենիքի սահմանը:

Սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնում: Գորիս համայնքի միջոցներով Որոտանում համայնքային նշանակության շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարանամուտ տոնող 6 ընտանիքներից 3-ը Արցախից տեղահանված են: Այսօր Որոտան են այցելել բազմաթիվ հյուրեր՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

Առաջիկայում նաև ոռոգման ջրագծերի կառուցման ծրագիրը կմեկնարկի: Համայնքի խնդիրն է, կառուցել, շենացնել՝ բնակիչների համար ստեղծելով պայմաններ։

Back to top button