ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը կվերահսկվի, մետրոն կաշխատի մինչև ժամը 01:00-ը

Ապրիլի 24-ին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բարեկարգման, կանաչապատման ու մաքրման աշխատանքներ կիրականացվեն։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում:

Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:

«Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա հայտնել է, որ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից Ապրիլի 24-ին կապահովի  բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենը կաշխատի  մինչ ժամը 01:00:

Back to top button