ԿարևորՔաղաքական

ԱՄՆ–ն ողջունում է խաղաղ բանակցություններին ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի քայլերը

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է հնարավոր խաղաղությանը միտված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ 

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի  և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի  և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։  

«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկել Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կկարողանա ԱՄՆ-ը լավագույնս աջակցել գործընթացին»,- ավելացրել է բյուրոն մեկ այլ հրապարակմամբ։

Back to top button