ԿարևորՀասարակություն

Երևանցիները դժգոհում են սանիտարական մաքրման աշխատանքներից․ աշխատակիցների թիվը կավելանա

Երևանցիները դեռևս դժգոհում են սանիտարական մաքրման աշխատանքներից։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մաքրման աշխատանքներ իրականացնող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով։

«Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա:  

Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ:  

Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է»: 

Կարդացեք նաև
Close
Back to top button