Հատուկ նախագիծ

Չաո, ԽՍՀՄ. «Հատուկ նախագիծ»

Սեբաստիա փողոցի վրա գտնվող Երևանի մետաքսի կոմբինատի շենքում թվում է, թե ոչինչ չի փոխվել։ Գործարանը, որի համբավը մի ժամանակ թնդում էր ողջ ԽՍՀՄ֊ով մեկ, վաղուց չի գործում։ Շենքի առաջին հարկում հպարտ կանգնած երկու դեղին վոլգաները, սակայն, ակնարկում են, որ ներսում սովետական միջավայր է։

Սովետ ակումբի հիմնադիր Հայկ Բիանջյանը մի քանի տարի խորհրդային ժամանակներից մնացած իրեր հավաքելուց հետո որոշեց ակումբ հիմնել։ Հյուրերը ոչ միայն ընկնում են հիշողությունների գիրկն ու վայելում միջավայրը, այլ նաև փորձում խիստ կանոնագարկված սովետական ուտելիքները, պարում այն թվերի երգերի տակ։ Հայկը պատմում է, որ մի անգամ հյուրերից մեկն անգամ լուսանկարների ալբոմը թերթելիս գտել է իր մոր նկարը։

Քաղաքի մյուս ծայրում` Ինժեներական քաղաքում, գտնվում է Երևանի գիտության և տեխնիկայի թանգարանը։ Ճանապարհին անցնորդներին թանգարանի տեղը հարցնելիս հաճախ կարող եք լսել, թե իբր գիտություն կա, մի հատ էլ թանգարան են բացել արտահայտությունը։

Քրիստինեն, որ էքսկուրսավար է աշխատում, փաստերով է ապացուցում` գիտություն կար։ Երազ ավտոմոբիլի գործարան, հայկական արտադրության հեռախոսներ, լվացքի մեքենա, ժամացույցներ։

Ի դեպ, օսկարակիր սովետական ֆիլմում` Մոսկվան արցունքներին չի հավատում, տարբեր ժամացույցներ կան։ Գուցե հենց Երևանի ժամացույցի գործարանի՞ց են։

Նկարները՝ www.facebook.com/soviett.club

Back to top button