ԿարևորՀասարակություն

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան. շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով

2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա:

Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ:

Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է:

Back to top button