Հայկական հարց

Գաղթականների խնդիրների լուծումը` նաև նանսենյան անձնագրերի օգնությամբ․ «Հայկական հարց»

Ավելի քան 700 000 հայ գաղթականների մի մասը 1920-ականներին ապաստանում է Արևելյան Հայաստանում կամ Ռուսաստանի տարածքում։ Ալեքսանդրապոլի գավառում մասնավորապես որբերին տեղավորում էին նորաբաց որբանոցներում։

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը գաղթականներին ընդունող կարևոր կենտրոններից էր։ Այնտեղ նրանց օգնելու գերմարդկային ճիգեր էին հանդես բերում կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը և Հովհաննես Թումանյանը։ Գաղթականների խնդիրները բազում և բազմաբնույթ էին։ Նրանք հիմնականում չունեին անձը հաստատող փաստաթղթեր, ինչը դժվարություններ էր ստեղծում՝ նրանց աշխատանքով ապահովելու գործում։

Այդ խնդիրը կարգավորվում է Ազգերի լիգայի գաղթականների հարցով գլխավոր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի շնորհիվ ստեղծված այդ կառույցի կապույտ կամ ինչպես ավելի ուշ ասում էին` նանսենյան անձնագրերով։ Դրանք հանձնվեցին տասնյակ հազարավոր հայ գաղթականներին։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: «Հայ տարագիրների հանգրվանները»՝ մաս 2-րդ:

Back to top button