Մտքի ուժը

Ռադիացիոն ֆոնի փոփոխությունները հանքերի մոտակա բնակավայրերում. հետազոտում են հայ գիտականները․ «Մտքի ուժը»

Վերջնական պատասխան, թե 44-օրյա պատերազմի ժամանակ քիմիական ի՞նչ նյութեր էր կիրառում Ադրբեջանը, այդպես էլ մինչեւ այժմ չի պարզվել։ Բայց հայ գիտնականները շարունակում են հետազոտել պարզելու համար, արդյո՞ք Արցախը շարունակում է ամենամաքուր օդն ունենալ, թե ոչ։ Առաջիկայում ուսումնասիրվելու են ինչպես քիմիական տարրերի, այնպես էլ ռադիոակտիվ նյութերի առկայությունը։ Օլգա Բելյաևան Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավարն է։ Պատմում է․  

«Առաջիկայում կվերցնենք հողերի արխիվային պահպանված նմուշները, որոնք հավաքվել էին 2010-ականներին, կվերցնենք նաև ներկայիս նմուշները։ Մեզ համար կարևոր է երկրաքիմական տվյալների շարունականությունը։ Եթե նույն կետից չենք իրականացնում նմուշառում, կարող ենք միջինը հանել։ Այս հետազոտությունների առաջին փուլը իրականացրել ենք՝ գումարային ալֆա ու բետտա ակտիվության չափումները»։

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում հողերի արխիվն է։ Զգուշությամբ են մոտենում արխիվին։ Սրանք մեր գանձերն են՝ ասում է Օլգա Բելյաևան։ Կատալոգներով են առանձնացնում, որ կարողանան հեշտությամբ փնտրածը գտնել, հատկապես, որ այստեղ ունեն հողային նմուշներ, որոնք այս պահին գոնե եզակի են լինելու։ Բացատրում է՝ այս վայրերի մի մասից այլևս հողային նմուշ չեն կարողանալու վերցնել։ Ուստի բոլոր, բայց հատկապես հողային այս նմուշներն աչքի լույսի պես են պահում, հուզմունքը հազիվ է զսպում․ 

«Կոնկրետ այստեղ գտնվում են Ալ լճի պրոֆիլից բերած հողերը։ Ցավոք սրտի էլ չենք կարողանանլու գնալ ո’չ Մեծ Ալ, ո’չ՝ Փոքր Ալ, ո’չ էլ իջնել դեպի Ջերմաջուր։ Բայց եթե մեզ պետք լինի ինչ-որ բան ուսումնասիրել, գոնե մի քանի տասնյակ նմուշ մենք մեր արխիվում ունենք։ Այսպիսի արխիվը շատ կարևոր է ունենալ՝ հասկանալու համար, թե պատերազմը ի՞նչ ազդեցություն է թողել»։ 

Ռադոիոլոգիական հետազոտությունների ուշադրության կենտրոնում են      հանքարդյունաբերությամբ հայտնի տարածքները։ Սա այն խնդրահարույց ոլորտն է, որտեղ հաճախ են բախվում բնապահպանների, տնտեսվարողների, բնակիչների ու նաև՝ իշխանությունների շահերը։ Այս առումով Հայաստանն էլ բացառություն չէ։ Հատկապես մեր երկրի հանքարդյունաբերական ձեռնարկություններով հարուստ բնակավայրերում են կարծիքները շատ հաճախ բախվում։ Կշեռքի մի նժարին շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունն է, մյուսում՝ նույն այդ մարդկանց գոյատևելու, օրվա հաց վաստակելու  հարցը։ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատել կամ չաշխատելու հարցը վերջին տարիներին ամենաշատ քննարկվածներից է։ Ռոբերտ Գորգինյանը 1965 թվականից է աշխատում գործարանում, նախ ասում է, որ առողջական խնդիրներ չունի, հետո արդեն զրույցի ժամանակ պարզվում է, որ վիրահատվել է.

 «Գործարանը փակվել է, դրանից հետո ամեն ինչ վատ է։ Ժողովուրդը անգամ հացի փող չունի։ Առողջությանը վնաս չի տալիս, մենք սովոր ենք։ Գործարանում կռունկավար եմ աշխատել 1965 թվականից մինչև փակվելը։ Հաստ աղիքի վիրահատություն եմ տարել, հետո ի՞նչ»։

Ընդհանրապես այստեղ տեղացիները դժվարությամբ են խոսում սոցիալական խնդիրների, գործարանի՝ աշխատել, չաշխատելու մասին.   

«Մարդիկ փող էին ստանում, մեռած քաղաք է դարձել Ալավերդին։ Չես տեսնում, որ վաճառողներից բացի մարդ չկա»։

Շրջակա միջավայրի վրա պղնաձուլարանի ազդեցութունը գիտականորեն պարզելու նպատակով էլ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գիտական հետազոտություն են կատարում՝ պարզելու համար, թե որքա՞ն է ռադիոնուկլիդների քանակը հողերում, Օլգա Բելյաևան պատմում է․

«Հողը շատ ներկայացուցչական միջավայր է, եթե ուսումնասիրում ես այն, տեսնում, որ այնտեղ ինչ-որ բան կա, նշանակում է, որ խնդիրներ կան։ Բնական ու արհեստածին ռադիոնուկլիդների առումով առավել ինֆորմատիվ միջավայրը հենց հողն է։  Մենք Ալավերդիում իրականացրել ենք երկրաքիմիական հանույթ՝ 1 /25000 մասշտաբի։ Դա նշանակում է, որ 1 քառակուսի կիլոմետրից վերցվել է հողային 16 նմուշ։ Դա նշանակում է 250 մետրը մեկ որոշակի ուղեծրով շարժվելուց դու պետք է գտնես քաղաքային հողի նմուշ։ Ընդ որում՝ պետք է լավ ման գաս։ Հողը պետք է փորված չլինի։ Շատ տրորված չլինի»։ 

ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի ռադիոէլոկոգիական հետազոտությունները  կատարվում են 1993 թվականից՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի կողմից հիմնադրված բաժնում։ 2009-ին մասնագետների բացակայության պատճառով այն փակվել էր, բայց՝ 2016-ին վերաբացվել է։Այստեղ էլ հետազոտել են ու Ադրբեջանի ախորժակը զսպել՝ իհարկե գիտական հետազոտության միջոցով։ Այս երկիրը պարբերաբար միշտ դժգոհում էր, թե ՀԱԷԿ-ն իր արտանետումներով աղտոտոմ է ՀՀ ու միջսահմանային ջրային ռեսուրսները։ Եվ ահա «NATO Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են 11 միջսահմանային գետեր.  

«Հինգ տարի 11 տարբեր գետեր ուսումնասիրվում են, նաև՝ Սև ջուր գետը, որի մեջ որոշակի թողարկներ ունենում ատոմակայանը, ոչ մի արհեստածին ռադիոնուկլիդ չի հայտնաբերվել։ Հայտնաբերվել են այն ռադիոնուկլիդները, որոնք պետք է լինեին։ Մենք ապացուցեցինք, որ ատոմակայանն աշխատում է իր բնականոն հունով, չի աղտոտում շրջակա միջավայրը, նաև՝ միջսահմանային ջրային ռեսուրսները։ Գետերի ցանկում էին նաև հանքային գոտիներով անցնող՝ Ողջի գետն իր ավազանի գետերով։ Հայտնաբերվել են այն իզոտոպները, որոնք բնության մեջ առկա են, բնական ռադիոնուկլիդներ՝ շատ ցածր ակտիվությամբ։ Աղտոտման հետ այստեղ խնդիրներ չունենք»։

Գետերի ցանկում նաև հանքարդյունաբերական գոտիներով անցնող գետերն էին՝ Քաջարանում և ոչ միայն։ Այստեղ էլ հայտնաբերել են միայն բնության մեջ առկա իզոտոպտները, ասել է թե աղտոտում չկար։ Ռադիուկլիդների հետ կապված խնդիրներ՝ նույնպես։ Գիտական հետազոտողների դիտակետում հատկապես Սյունիքն ու Լոռին են։ Վերջին մեծամասշտաբ հանույթը 2018-ին են կատարել, այժմ տվյալներն են վերլուծում։

Ցուցադրել ավելի
Back to top button