Հաջողության նոտա

Պետք է խանդավառություն և նվիրում. թանգարանագետ, մշակութաբան Արուսյակ Ղազարյան․ «Հաջողության նոտա»

Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն իր աշխատանքային ուղին սկսել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանից` որպես ֆոնդապահ:

Աշխատանքային հաջորդ կանգառը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էր, որտեղ ստանձնել է հասարակայնության հետ կապերի և կրթական ծրագրերի պատասխանատուի, այնուհետև մարքեթինգի բաժնի վարիչի պարտականությունները:

Նա մի շարք հոդվածների հեղինակ է, ինչպես նաև թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, գրական թանգարանների միջազգային կոմիտեի անդամ:

Նրա կարծիքով` թանգարանային աշխատանքը հետաքրքիր հատկություն ունի` արագ կապվում ես ու այլևս քեզ չես պատկերացնում այլ ասպարեզում:

Back to top button