ԿարևորՀասարակություն

Համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց QR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ

Համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց QR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց  հենց այս բարանպաստ իրավիճակում էլ պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանցածության կանխարգելման պատուհանը, և QR կոդերի թ՛ե ռեստորանների, թե՛ ժամանցային վայրերի, թե՛ աշխատանքի վայրում պահանջի կանոնակարգը դեռ մնում է ուժի մեջ: Առաջիկայում դեռ մնալու է»,-ասել է նախարարը:

Back to top button