ԿարևորՄշակույթ

Կինոարտադրությունը՝ թերապիա․ «Կինոդպրոց առանց սահմաների» նախագիծը՝ Արցախյանի մասնակիցների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը: Նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթությանը: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

Ինչպես կինոֆիլմի մեկնարկին է խորհրդանշական ափսե կոտրվում, այնպես էլ այս դեպքում: Ափսեն կոտրեցին «Կինո առանց սահմանների» ծրագրի տնօրեն  Գուժ Թադևոսյանն ու 44-օրյա պատերազմի մասնակիցներ Հովիկն ու Տիգրանը։

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմաների» նախագիծը Արցախյան պատերազմների մասնակից տղաների համար։
Տիգրանը Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանող է։ 44-օրյա պատերազմի ժամանակ զինծառայող էր։ Վիրավորվեց կռվի 3-րդ օրը, բուժվելուց հետո վերադարձավ շարք։ Տիգրանն այն 30 շահառուներից է, ովքեր մասնակցելու են «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրին: Ասում է՝ կռվի դաշտում կինոֆիլմ դառնալու ենթակա բազմաթիվ տեսարաններ է տեսել , արդեն ունի մի քանի թեմաներ, որոնց շուրջ հնարավոր է ֆիլմ նկարի, բայց եթե ֆիլմ նկարի պատերազմի մասին, ապա այլ ռակուրսով։

«Կռվից հետո մարդիկ նկարահանումներ էին անում՝ ներկայացնելով տեսարաններ, թե մենք հաղթում ենք, բայց իրականում պարտվում ու դա ներկայացնում էին խեղճ քողի տակ։ Բայց մենք այդ հարթակում պետք լինենք ճնշող, լինենք առաջինը ու հաղթանակածը, ոչ թե պարտվողի դերում ու վատ վիճակում»։

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում նման ծրագիր անցկացնելու առաջարկը եղել է «Կինոն առանց սահմանների» ծրագրերի տնօրեն  Գուժ Թադևոսյանից։ Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենց։

«Շատ կարևոր ու արդիական ծրագիր է, որն այս պահին տղաներին հնարավորություն կտա արագ ֆինանսկան որևէ ռեսուրս ունենալ։Մենք ունեինք ֆիլմաշար՝ մի հերոսի պատմություն, որն ուզում էինք իրականացնել։ Ծրագրի գաղափարը կյանքի կոչելուց հետո մենք որոշեցինք, որ հենց  տղաները կիրականացնեն այդ ֆիլմաշարն ու կնկարեն իրենց ընկերների մասին»։

Նախորդ տարի «Կինոն առանց սահմանների» ծրագիրն իրականացրել են նաև «Զինվորի տուն ՀԿ-ում։ Ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյան՝

«Կինեմատոգրաֆիայի միջոցով իրենք որոշակի հոգեբանական թերապիա ապրեցին, մարդկանց հետ շփումն իրենց նաև օգնեց հաղթահարել պատերազմի սպիները․ կինեմատոգրաֆիայի միջոցով դա բավականին օգտակար եղավ»։

Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նկատում է՝ կենտրոնը տղաներին ստեղծագործելու, նորովի ապրելու հնարավորություն է տալիս։

«Այս դպրոցի ստեղծումը շատ կարևոր է, մենք ունենք կարևոր ֆիլմեր, որ պետք է նկարվեն։ «Գրերի գյուտ» չենք նկարել,Վարդանանց պատերազմի մասին չենք նկարել, մենք Արցախի մասին կարգին պատմություն չունենք նկարած։ Պետք է մտածել այդ ամենը նկարելու, հանրայնացնելու մասին»։

Կենտրոնի տնօրեն Սուրեն Արեենցն ասում է՝ ծրագրին կարող են մասնակցել տարբեր կենտրոնների շահառուներ, այստեղ իմ և քո չկա, կա մեկ ընդհանուր գաղափար։

«Մենք մեր ու ձեր շահառուներ չենք դնելու, և ցանկացած անձ, որը պատերազմի մասնակից է, կարող է մասնակցել այս ծրագրին »։

Կենտրոնում տղաները նաև մարքետինգային դասընթացներ են անցնելու։

Back to top button