Դպրություն

Գիտության հաղթանակ․ ֆիզմաթ դպրոցի սաների ոսկե մեդալները․ «Դպրություն»

Գիտության զարգացումը մեզ լավ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը։ Եվ հենց այդ գործընթացի շոշոփելի արդյունքը երևաց Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ և Մայկոպ քաղաքներում կազմակերպված օլիմպիադաներում։

Ֆիզմաթ դպրոցի թիմերը ոսկե մեդալների են արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում և Կովկասյան 7–րդ օլիմպիադայում։ Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում։

Դպրություն հաղորդաշարի տաղավարում Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ, Կովկասյան 7–րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիրներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը, «Ռոբոարտ 2022» միջազգաին մրցույթ-փառատոնի ոսկե մեդալակիրներ Գևորգ Սարգսյանը, Նարեկ Սարգսյանը և նրանց ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը պատմում են մրցույթների ընթացքի և իրենց հաջողությունների մասին։

Back to top button