ԿարևորՀասարակություն

Քննարկվել են ՀՀ-ի և Չեխիայի միջև օդային հաղորդակցության և ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր

Ապրիլի 6-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալել է Չեխիայի Տրանսպորտի նախարարության Արտաքին հարաբերությունների և ԵՄ վարչության պետ Միխալ Ֆրիդրիխին, Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Զդենյեկ Յելինեկին և Չեխիայի օդային նավիգացիոն ծառայությունների Ռազմավարության և կառավարման աջակցության հարցերով տնօրեն Լյուբոշ Հլինովսկիին։

Քննարկումներ են անցկացվել երկու երկրների միջև օդային հաղորդակցության և ավիացիոն ոլորտի միջազգային հարթակներում կողմերի միջև համագործակցության շուրջ։

Back to top button