

Չարենցի մուտքը հայ գրականություն աննախադեպ էր, ստեղծագործական ընթացքը՝ բեկումնային, գեղագիտական, փիլիսոփայական հայացքներն ու գաղափարները՝ անզուգական:
20-րդ դարի անգերազանցելի բանաստեղծն ու մեծ մտածողն ըմբռնեց դարի ոգին ու արժևորեց գրական խոսքը: Այս տարի լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակը, և տարին չարենցյան է:






Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում համայն հայության ամենանվիրական վայրերից մեկը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որտեղ ապրել է հանճարեղ բանաստեղծը՝ Եղիշե Չարենցն իր կարճատև կյանքի վերջին տարիներին:






Թանգարանն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975 թվականի հունվարին: Սրբազան վայր և գիտական կենտրոն, որտեղ ներկայացված է Չարենց հանճարեղ բանաստեղծը, Մարդը, քաղաքական գործիչը:






Թանգարանում պահում, պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր: Զրույց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի հետ։