

-Ռուբի՛կ ջան, խոսքն ինձ ես տալիս, որովհետև նրա հետ նո՞ւյն թվականի ծնված ենք,- կատակում է Մարտին Վարդազարյանը։
Նա ծնվել է 1938 թվականին, ճիշտ այն տարում, երբ Մարտին Վարդազարյանը, հոկտեմբերի 7-ին այն ժամանակ Թիֆլիսում։ Ինքն էլ տաղանդավոր, հայրն էլ՝ դերասան Գևորգ Աշուղյանը։
-1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը,- շարունակում է մաեստրո Մարտին Վարդազարյանը։
-Իսկ հետո,- ավելացնում է Ռուբեն Մաթևոսյանը,- կարծեմ մինչև 1975 թվականը (1963-1975 թվականներին) աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Սունդուկյանի թատրոնը մինչև հյուրախաղերի կգնար, նա Ամանորի մի ներկայացում էր գրել՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», «երաժշտությունն էլ՝ ես», ասում է Մարտին Վարդազրյանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հայ ամենատաղանդավոր դրամատուրգներից մեկի՝ Հրաչյա Աշուղյանի մասին։