ԿարևորՄշակույթ

Հոբելյանական հանձնաժողով՝ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը նշելու նպատակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝
համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր`
ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հոբելյանական հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Back to top button