ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Զախարովա

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցը Արցախ նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցելելու հետ կապված խոչընդոտների հետ կապված հարցին:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս այցը նախկինում համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։

Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»,- ասել է նա։

Back to top button