ԿարևորՔաղաքական

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում եռակողմ պայմանավորվածություններն են․ Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Բրյուսելը՝ իր ակտիվությամբ, արդյո՞ք դուրս է մղում Մոսկվային Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերը»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։

«Այս թեման եղել է 2019 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Վ.Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա.Ս.Միրզոյանի հետ կայացած բանակցությունների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Դ.Ա.Բայրամովի հետ հեռախոսազրույցի առանցքում։  

Այս շփումների ընթացքում, մասնավորապես, արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը»,- նշել է Զախարովան։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի դերին, Սերգեյ Լավրովը բոլոր գնահատականները տվել է Արարատ Միրզոյանի հետ այս տարվա ապրիլի 8-ին կայացած բանակցությունների արդյունքներին հաջորդած ասուլիսում»,-ասել է հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Back to top button