ԿարևորՄիջազգային

Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter-ը 41 միլիարդ դոլարով

Ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել այն 41,39 մլրդ դոլարով, հաղորդում է Reuters-ը։

Ըստ լրատվական գործակալության՝  դա բխում է կարգավորող մարմիններին ներկայացված ձեռնարկատիրոջ դիմումից։

Ավելի ուշ Մասկը Twitter-ում տեղադրել է փաստաթղթի տեքստի հղումը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, պնդում է, որ ինքը ներդրումներ է կատարել Twitter-ում, քանի որ հավատում է դրա «ներուժին՝ դառնալու ազատ խոսքի հարթակ ամբողջ աշխարհում»: «Սակայն այն բանից հետո, երբ կատարեցի իմ ներդրումը, հասկացա, որ ընկերությունն իր ներկայիս տեսքով ո՛չ կբարգավաճի, ո՛չ էլ կծառայի այդ հանրային հրամայականին: Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության», — ասել է Մասկը:

Հաղորդվում է, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը կքննարկի առաջարկը:

Ապրիլի 4-ին ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը հայտնել էր, որ Մասկին է պատկանում է Twitter-ի 9,2% բաժնետոմսերը։ Ընդ որում, ապրիլի 11-ին նա որոշել է չդառնալ ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Back to top button